Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ:
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:
Այսօր ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել էր, որ նախապատրաստվում է Բրյուսելում վաղը կայանալիք Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, որին ընդառաջ նախապատրաստական հեռախոսազանգեր կունենա նրանց հետ։