Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր էջում գրել է, որ նախապատրաստվում է Բրյուսելում վաղը կայանալիք Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
«Նախապատրաստական հեռախոսազանգեր նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ՝ Բրյուսելում վաղը կայանալիք չորրորդ հանդիպման նախօրեին»,-գրել է Միշելը:
Preparatory calls today in advance of tomorrow’s fourth Brussels meeting with @azpresident and PM @NikolPashinyan
— Charles Michel (@CharlesMichel) August 30, 2022
Հիշեցնենք՝ Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ հանդիպումը ևս կայացել է Բրյուսելում, մայիսի 22-ին, Եվրամիության խորհրդի նախագահի նախաձեռնությամբ: