«Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ: Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ներգրավված լինի միջազգային համագործակցության և աջակցության ծրագրերում»,-Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ վերջերս Շուշիում տեղի ունեցած համաժողովի առնչությամբ «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին ի պատասխան ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Նա նաև ընդգծել է, որ, միաժամանակ, բարձր են գնահատում այն երկրների դիրքորոշումը, որոնք, խորքային պատկերացում ունենալով հակամարտության վերաբերյալ, հրաժարվել են նմանօրինակ միակողմանի ակցիային մասնակցելուց: