Երևանում Հնդկաստանի 27-ամյա քաղաքացուն սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա համերկրացին. ՔԿ - RadioVan.fm

Онлайн

Երևանում Հնդկաստանի 27-ամյա քաղաքացուն սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա համերկրացին. ՔԿ

2022-08-29 14:58 , Право, 788

Երևանում Հնդկաստանի 27-ամյա քաղաքացուն սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա համերկրացին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի (ՔԿ) Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու սպանության դեպքը:

Քննչականից հայտնում են, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցում գտնվող քարի արտադրամասի տարածքում տղամարդու դի լինելու մասին հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 09։40-ին։

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը, դեպքի վայրի զննությամբ, նշված հասցեում՝ բազմոցի վրա, արնաշաղաղ վիճակում, հայտնաբերել է Հնդկաստանի 27-ամյա քաղաքացու դի՝ գլխի և դեմքի շրջանում վնասվածքներով, ինչպես նաև՝ երկաթյա ձող՝ արնանման հետքերով։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեռնարկված վարութային և քննչական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Հնդկաստանի Հանրապետության 45-ամյա քաղաքացի է:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 54/11 հասցեում, տուժողի և նրա 45-ամյա ծանոթի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վերջինս մետաղյա ձողով մի քանի անգամ հարվածել է 27-ամյա երիտասարդի դեմքին, ինչի արդյունքում վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից, մահացել է։

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Հնդկաստանի՝ 45-ամյա քաղաքացին ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք։ Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։

Лента

Рекомендуем посмотреть