Քաղաքապետը հանձնարարել է ավելացնել բեռնատարների և բետոնախառնիչների նկատմամբ տուգանքի չափը - RadioVan.fm

Онлайн

Քաղաքապետը հանձնարարել է ավելացնել բեռնատարների և բետոնախառնիչների նկատմամբ տուգանքի չափը

2022-08-29 14:16 , Политика, 719

Քաղաքապետը հանձնարարել է ավելացնել բեռնատարների և բետոնախառնիչների նկատմամբ տուգանքի չափը

Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքի չափն էապես կմեծանա: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև քաղաքը մշտապես աղտոտող բեռնատարների և բետոնախառնիչների խնդիրը ևս կանոնակարգելու նպատակով՝ ավելացնելով տուգանքների չափը:

Հարկ է նշել, որ օրենսդրությամբ երթևեկելի հատվածի աղտոտումը սահմանում է 30000 դրամ տուգանք, որի իրականացման պատասխանատուն ՀՀ ՃՈ-ն և պարեկային ծառայությունն են:

Лента

Рекомендуем посмотреть