«Կարմիր» գծերը խախտողների հեռախոսահամարներին հաղորդագրություններ կուղարկվեն․ համայնքը նախանշում է իրավախախտման մասին ծանուցման ևս մեկ գործիք ունենալ:
Քաղաքապետարանն առայժմ ծանուցումն ապահովում է փոստով կամ «Ազդարար» կայքով:
Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային խորհրդակցությանը քաղաքապետն ընդգծել է, որ համայնքի նպատակն ամենևին էլ քաղաքացիներին տուգանելը չէ, այլ խախտման պարագայում ծանուցման ևս մեկ՝ մատչելի տարբերակի ստեղծումը: