«Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են հանգեցնել կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը․ Ադրբեջանի ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

«Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են հանգեցնել կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը․ Ադրբեջանի ԱԳՆ

2022-08-26 14:09 , Политика, 858

«Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են հանգեցնել կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը․ Ադրբեջանի ԱԳՆ

«Գործնականում չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»,-այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ արձագանքելով փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիքերին՝ Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական նշանակելու լուրին։

Ռիքերը, նշենք, այդ պաշտոնում կատարելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթներն ու հանդես գալու որպես Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող։

«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է, և Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ մեր գործընկերները, պետք է հասկանան, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապելը ոչ մի կերպ չի նպաստի այդ հարաբերությունների կարգավորմանը»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչ Աբդուլլաևան։

Лента

Рекомендуем посмотреть