Փաշինյանը Ղրղզստանում բարձրացրել է ԵԱՏՄ-ի ներսում գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը Ղրղզստանում բարձրացրել է ԵԱՏՄ-ի ներսում գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը

2022-08-26 13:48 , Политика, 896

Փաշինյանը Ղրղզստանում բարձրացրել է ԵԱՏՄ-ի ներսում գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը

2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունն ապահովել է ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճ։ Այդ ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 52,5 տոկոսով և կազմել 1,7 մլրդ ԱՄՆ դոլար, ընդ որում՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտահանումն աճել է 48,9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 54,2 տոկոսով։

Այդ մասին Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ փոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան հայկական արտադրանքի արտահանման աճի տեմպերը երրորդ երկրներ։ Վստահ եմ, որ հետագա համագործակցությունը ոչ պակաս արդյունավետ կլինի, այդ թվում՝ նոր նախաձեռնությունների իրականացման շնորհիվ:

Ելնելով այն հանգամանքից, որ Միության արտաքին առևտրի կառուցվածքի փոփոխությունների պատճառով վերջին ամիսներին մաքսատուրքերի բաշխման հարցում արձանագրված զգալի շեղումներից՝ Փաշինյանն անհրաժեշտ է համարել առաջիկայում վերադառնալ բաժնեմասերի բաշխման միասնական մեթոդաբանության հաստատման հարցի քննարկմանը։

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս Միության ներսում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը և պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար։

«Ապրանքների և ծառայությունների ամբողջական միասնական շուկայի հասնելու տեսանկյունից կարևոր ենք համարում տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտում ինտեգրացիան։ Ճիշտ մոտեցման դեպքում տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը կարող է ԵԱՏՄ-ի զարգացման հիմնական շարժիչներից մեկը և միավորման համար մրցակցային առավելություն դառնալ՝ ստեղծելով տարանցիկ փոխադրումների բարենպաստ կազմակերպչական և տնտեսական պայմաններ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Лента

Рекомендуем посмотреть