Արցախը Հայաստանին կապող Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ․ Արցախի ՆԳՆ - RadioVan.fm

Онлайн

Արցախը Հայաստանին կապող Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ․ Արցախի ՆԳՆ

2022-08-26 13:47 , Политика, 1022

Արցախը Հայաստանին կապող  Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ․ Արցախի ՆԳՆ

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։

Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության (ԱՀ) ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)՝ ընդգծելով, որ նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները:

Ի հավելումն ասվում է, որ ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Հիշեցնենք՝ օգոստոսի սկզբին Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով վերջնագիր էր ներկայացրել Հայաստան-Արցախ երթևեկությունը Լաչինի փոխարեն առաջիկայում նոր երթուղով կազմակերպել, ըստ էության՝ հանձնել Բերձորն ու հարակից երկու գյուղերը՝ Սոսն ու Աղավնոն։ Օգոստոսի 5-ին Աղավնոյի բնակիչների հետ հանդիպմանը Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը տեղեկացրել էր, որ մինչև օգոստոսի 25-ը նրանք պետք է հեռանան գյուղից։ Թեև նշենք՝ ՀՀ արտգործնախարարությունը տարածած հաղորդագրությամբ՝ անթուլյատրելի էր համարել Բաքվի այդ պահանջը՝ ընդգծելով, որ փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, ըստ որի՝ այդ միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած երեք երկրների ձևաչափով հաստատված պլանի համաձայն, որպիսին, ընդգծել էին արտգործնախարարությունից, մինչ օրս չկա։ Այս ամենի ֆոնին՝ Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը օգոստոսի 17-ին հայտնել էր, որ Հայաստանն Արցախին կապող ժամանակավոր ճանապարհի շինարարությունը սկսվել է, ու որ մինչև օգոստոսի 25-ը, հնարավոր է էլ ավելի շուտ, աշխատանքը կավարտեն: 4,7 կիլմոտրանոց հողային ժամանակավոր ճանապարհը շրջանցում է Բերձորն ու Աղավնոն ու Սյունիքի Կոռնիձորի վարչական տարածքով միանում Հագարի գետի վրա ադրբեջանցիների կառուցած կամրջին:

Ի դեպ՝ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Twitter-ի իր էջում հայտնել է, որ Ադրբեջանը հսկողության տակ է վերցրել «Լաչին ավանը, Զաբուխ (Աղավնո) և Սուս գյուղերը»:

«Այսօր մենք՝ ադրբեջանցիներս, վերադարձանք Լաչին քաղաք, ադրբեջանական բանակը տեղակայվել է Լաչինում: Զաբուխ և Սուս գյուղերը հսկողության տակ են»,-գրել է Ալիևը:

Лента

Рекомендуем посмотреть