«Լամբադա» տրանսպորտային հանգույցի նորոգումն ավարտելուն զուգահեռ՝ Կոմիտասի, Ազատության պողոտաներ-Դավիթ Անհաղթի փողոց տրանսպորտային հանգույցում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ներկայումս հանգույցի ստորին հատվածում կազմակերպված է շրջանաձև երթևեկություն: