Երեք նոր անցակետ հայ-ադրբեջանական սահմանին. ԱԱԾ-ի նախագիծը բաց է առաջարկների համար մինչև սեպտեմբերի 2-ը - RadioVan.fm

Онлайн

Երեք նոր անցակետ հայ-ադրբեջանական սահմանին. ԱԱԾ-ի նախագիծը բաց է առաջարկների համար մինչև սեպտեմբերի 2-ը

2022-08-24 18:05 , Политика, 1057

Երեք նոր անցակետ հայ-ադրբեջանական սահմանին. ԱԱԾ-ի նախագիծը բաց է առաջարկների համար մինչև սեպտեմբերի 2-ը

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից երկու շաբաթ անց՝ օգոստոսի 18-ին, իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում՝ e-draft.am-ում, քննարկման է ներկայացրել «Մաքսային հսկողության գոտիներ սահմանելու մասին» որոշման նախագիծ, որով առաջարկվում է հայ-ադրբեջանական սահմանին մաքսային հսկողության 3 նոր գոտիներ սահմանել։

ԱԱԾ ներկայացրած նախագծի ընդունման դեպքում անցակետեր կտեղադրվեն Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի պետական սահմանի M11 մայրուղի (Արարատյան մաքսատուն-վարչության Սոթքի մաքսային կետ-բաժնի տարածք), Արարատի մարզի Երասխ համայնքում՝ դեպի Սադարակ (Երասխի մաքսային կետ-բաժնի տարածք), Սյունիքի Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ՝ M2 մայրուղու վրա՝ դեպի Կուբաթլու (Հարավային մաքսատուն-վարչության Քարահունջի մաքսային կետ-բաժնի տարածք): Բոլորը ավտոմոբիլային անցակետեր են լինելու։

ԱԱԾ-ն նախագծի ընդունումը հիմնավորում է սույն թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ, թեև նշենք՝ Հայաստանի իշխանությունը մինչ այժմ չի պարզաբանել՝ արդյո՞ք Ադրբեջանի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերջնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետը օգոստոսի 4-ի կառավարության նիստում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ամեն օր իր տարածքով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը, ու որ՝ այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից։ Փաշինյանը ադրբեջանցիներին հրավիրել էր մի քանի կետով հատել Հայաստանի սահմանը բացառապես ՀՀ օրենսդրության համաձայն։ՀՀ վարչապետը հիշեցրել էր, որ նախորդ տարվանից մենք մի քանի հատվածներում ունենք ՀՀ մաքսային, սահմանապահ ծառայության կետեր։ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել էր՝ Ադրբեջանը կարող է մի քանի կետով հատել Հայաստանի սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան, իսկ այդ երթևեկության անվտանգությունը, ասել էր նա՝ երաշխավորում ենք: Ընդ որում, հայտարարել էր Փաշինյանը, Ադրբեջանն իր արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ կարող է ունենալ ոչ միայն Ղազախ-Իջևան հատվածով, այլ՝ Վարդենիսի, Սիսիանի, Երասխի, Գորիսի հատվածներով։Նա ԱԱԾ ու ՊԵԿ ղեկավարներին հանձնարարարել էր ապահովել դրա իրականացումը։

Հավելենք՝ ԱԱԾ-ի՝ վերոնշյալ նախագիծը e-draft.am-ում բաց է առաջարկների համար մինչև սեպտեմբերի 2-ը։

Лента

Рекомендуем посмотреть