Հարաբերությունները երկու երկրների միջև կապված են դարերով և ժամանակակից տնտեսությամբ․ Լեհաստանում ՀՀ դեսպան - RadioVan.fm

Онлайн

Հարաբերությունները երկու երկրների միջև կապված են դարերով և ժամանակակից տնտեսությամբ․ Լեհաստանում ՀՀ դեսպան

2022-08-23 18:32 , Глумово утро, 1884

Հարաբերությունները երկու երկրների միջև կապված են դարերով և ժամանակակից տնտեսությամբ․ Լեհաստանում ՀՀ դեսպան

Ռադիո Վանի այսօրվա հյուրն է ՝ Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանը։

«Հայ-լեհական հարաբերություններն այսօր էլ զարգանում են, և նորմալ են զարգանում, - ասում է մեր հյուրը։ - Այս հարաբերությունները սկսվել են դեռ միջին դարերից, և ես դրանք մշտապես բաժանում եմ երկու փուլի․ հարաբերություններ երկու ժողովուրդների միջև, որոնք դարերի պատմություն ունեն, երբ հայերն ու լեհերը ապրել են կողք կողքի։ Հայերը Լեհաստանում եղել են հարգված փոքրամասնություն և համայնք, նաև շատ առումներում և սկզբնական շրջանում՝ ինքնուրույնության տարրերով (սեփական օրենքներ, սեփական դատավարություն), բայց նաև շատ լավ ինտեգրվել են լեհական հասարակության մեջ և իրենց նպաստն են բերել Լեհական պետության և հասարակության զարգացման համար։ Եվ մենք ունենք նոր իրողություն՝ վերջին երեսուն տարիների ընթացքում, երբ առաջին անգամ երկու ժողովուրները հարաբերվում են անկախ պետությունների մակարդակով»։

Հետաքրքիր զրույցի բոլոր մանրամասները՝ մեր տեսանյութում։

Рекомендуем посмотреть