Ստալինը՝ ռուս լրագրողների ծեծկռտուքի պատճառ - RadioVan.fm

Онлайн

Ստալինը՝ ռուս լրագրողների ծեծկռտուքի պատճառ

2018-01-31 15:20 , Мир, 1667

Ստալինը՝ ռուս լրագրողների ծեծկռտուքի պատճառ

Կոմունիստական կուսակցության առաջնորդ Իոսիֆ Ստալինի պատճառով հայտնի ռուս լրագրողներ Մաքսիմ Շևչենկոն և Նիկոլայ Սվանիձեն ծեծկռտուք են սարքել «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ուղիղ եթերում:

«Արդյոք ստալինիզմը հիվանդություն է, որը պետք է բուժել» թեմայով քննարկման ընթացքում ընդդիմախոսներից Շևչենկոն, ով Ստալինի երկրպագուն է, հայտարարել է, որ Սվանիձեն, այսպես ասած, «թքած ունի խորհրդային զինվորների գերեզմանների վրա»: Ի պատասխան՝ ԽՍՀՄ առաջնորդի քննադատ Սվանիձեն Շևչենկոյին անվանել է «տականք»՝ հայտարարելով, որ կհարվածեր նրա ծնոտին: «Դե վեր կաց ու հարվածիր»,-հրահրել է Շևչենկոն, որից հետո, ի հակառակ հաղորդավարի հորդորներին դադարեցնել անձնական վիրավորանքները, քանի որ հաղորդումը ուղիղ հեռարձակվում է ռադիոկայանի յութուբյան ալիքով, լրագրողները հարձակվել են միմյանց վրա, բռունցքներով հարվածել իրար: Օգնության են հասել տաղավարում գտնվողները՝ փորձելով տաքարյուն ընդդիմախոսներին բաժանել միմյանցից:

Лента

Рекомендуем посмотреть