Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Կոնգրեսին կոչ է արել հետաքննել Բայդենի կողմից Արցախին օժանդակության չտրամադրելու հարցը - RadioVan.fm

Онлайн

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Կոնգրեսին կոչ է արել հետաքննել Բայդենի կողմից Արցախին օժանդակության չտրամադրելու հարցը

2022-08-23 16:35 , Политика, 754

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Կոնգրեսին կոչ է արել հետաքննել Բայդենի կողմից Արցախին օժանդակության չտրամադրելու հարցը

Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հայտնում է, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ կոչ անելով հետաքննություն անցկացնել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Արցախի ժողովրդին մարդասիրական օգնություն չտրամադրելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ Արցախը ենթարկվում է ագրեսիայի և էթնիկ զտումների, ինչպես նաև ունի սննդի, ջրի, վառելիքի ու կենսապահովման համար անհրաժեշտ այլ ռեսուրսների պակասություն։

Հղում անելով «Արցախի հայերին սովամահ տեսնելու Ադրբեջանի կառավարության մտադրությունը»՝ Համբարյանն ընդգծել է՝ «ամերիկյան վարչակազմը Արցախում ապրող հայ ընտանիքներին մարդասիրական օգնություն գրեթե չի ուղարկել»։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահը նաև նկատել է՝ «Ամերիկան չպետք է մեղսակից լինի Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության էթնիկ զտմանը»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գրությամբ՝ ամերիկյան օրենսդիրներից պահանջվում է, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի միջոցով, Բայդենի վարչակազմից ստանալ հետևյալ չորս հարցերի պատասխանները․

-Ի՞նչ կոնկրետ գործողություններ է ձեռնարկել Բայդենի վարչակազմը Լեռնային Ղարաբաղում ապրող և վտանգի տակ գտնվող հայերին օգնելու համար (ծրագրերի տրամադրում, գործընկերների տվյալներ, բյուջե, ապրանքներ և համապատասխան այլտեղեկատվություն)։

-Ի՞նչ կոնկրետ ծրագրեր ունի Բայդենի վարչակազմը՝ օգնելու Լեռնային Ղարաբաղում ապրող և վտանգի տակ գտնվող հայերին (ծրագրեր, գործընկերների տվյալներ, բյուջե, ապրանքներ և համապատասխան այլ տեղեկատվություն)։

-Արդյո՞ք Բայդենի վարչակազմն իրականացրել է հումանիտար ճգնաժամում գտնվող Արցախի հայ բնակչության կարիքների գնահատում։

-Բայդենի վարչակազմը բյուջեի ի՞նչ ծավալ է համարում բավարար և նպատակահարմար Արցախի հայ բնակչության առջև ծառացած հումանիտար ճգնաժամը լուծելու համար:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի համակիրները, օգտագործելով հանձնախմբի ինտերնետային կայքի հնարավորությունները, տասնյակ հազարավոր նամակներ են ուղարկել իրենց շրջանների օրենսդիրներին՝ պահանջելով ամերիկյան օժանդակություն տրամադրել Արցախին։

Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանի նամակի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть