Բնակավայրերի հանձնման և Արցախը Հայաստանին կապող միջանցքի ճակատագրի անորոշության հարցի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի և Արցախի իշխանությունների վրա․ ՀՅԴ Բյուրո - RadioVan.fm

Онлайн

Բնակավայրերի հանձնման և Արցախը Հայաստանին կապող միջանցքի ճակատագրի անորոշության հարցի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի և Արցախի իշխանությունների վրա․ ՀՅԴ Բյուրո

2022-08-23 16:31 , Политика, 740

Բնակավայրերի հանձնման և Արցախը Հայաստանին կապող միջանցքի ճակատագրի անորոշության հարցի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի և Արցախի իշխանությունների վրա․ ՀՅԴ Բյուրո

Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոն դատապարտում է Հայաստանի և Արցախի իշխանությունների «պատրվողական, մինչև վերջ զիջելու քաղաքականությունը»։

ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Խստօրէն դատապարտում ենք Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների իշխանութիւնների պարտուողական, իրար հետ համակարգուած, դերերի երևութական բաժանմամբ՝ մինչև վերջ զիջելու քաղաքականութիւնը, որի վերջին օրինակներից մէկն է հայկական Աղաւնոյի և Բերձորի յանձնումը Ադրբեջանի Հանրապետութեան։

Ժողովրդի անունով իշխանութեան եկած և ժողովրդի թիկունքում ազգադաւ պայմանաւորուածութիւնների գնացող իշխանութիւնները ո՛չ միայն համաձայնել են յանձնել հայկական տարածքները թշնամուն, այլ նոյնի՛սկ այդ քաղաքականութիւնը վարում են իրենց պատախանատւութիւնը բարդելով ուրիշների վրայ։ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը հրաժարուելով Արցախի յատկապէս ինքնորոշման իրաւունքի և անվտանգութեան պաշտպանութեան պատասխանատւութիւնից՝ միաժամանակ հրահրում է հակառուս տրամադրութիւններ՝ յաւելեալ վատթարացման տանելով հայ-ռուսական յարաբերութիւնները։ Այս իշխանութիւնների անպատասխանատու կեցուածքը ո՛չ մի սահման չունի։

Ինչպէս 2020 թ.-ի պատերազմի ահաւոր հետևանքների, այնպէս էլ մինչև այսօր թշնամուն հայկական բնակավայրերի յանձնման և Արցախը Հայաստանին կապող միջանցքի ճակատագրի անորոշութեան հարցի ամբողջ պատասխանատւութիւնը ընկնում է Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների իշխանութիւնների վրայ։ Ո՛չ մէկը չի խուսափի պատասխանատւութիւնից»։

Лента

Рекомендуем посмотреть