Աշխատավարձի 30-50%-ի բարձրացման նպատակով կամավոր ատեստավորվելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ - RadioVan.fm

Онлайн

Աշխատավարձի 30-50%-ի բարձրացման նպատակով կամավոր ատեստավորվելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ

2022-08-22 14:52 , Образование, 1406

Աշխատավարձի 30-50%-ի բարձրացման նպատակով կամավոր ատեստավորվելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ

Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հրապարակել է 2022 թ․ ուսուցիչների կամավոր ատեստավորման քննական թեստերի ուղեցույցները՝ ըստ առարկաների: Ուղեցույցները հասանելի են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) և ԳԹԿ կայքերում:

Նախարարությունից հայտնում են, որ բուն ատեստավորման՝ առարկայական գիտելիքների ստուգման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին:

Կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին 2022 թ. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ: Աշխատավարձերի 30-50 տոկոս բարձրացումը կկիրառվի հոկտեմբերից՝ ըստ արդյունքների:

2022 թվականին ատեստավորումն իրականացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ատեստավորումը, ըստ առարկաների, իրականացվում է գրավոր՝ թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով:

Կամավոր ատեստավորման քննությունների ժամանակացույցը կհրապարակվի առաջիկայում:

Лента

Рекомендуем посмотреть