Անձնագրայիններն առաջիկա շաբաթ օրերին կաշխատեն առանց ընդմիջման՝ ժամը 9-18-ը․ հայտարարություն - RadioVan.fm

Онлайн

Անձնագրայիններն առաջիկա շաբաթ օրերին կաշխատեն առանց ընդմիջման՝ ժամը 9-18-ը․ հայտարարություն

2022-07-29 17:28 , Общество, 282

Անձնագրայիններն առաջիկա շաբաթ օրերին կաշխատեն առանց ընդմիջման՝ ժամը 9-18-ը․ հայտարարություն

Հաշվի առնելով անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային անձնագրային ստորաբաժանումներում ներկայումս գոյացող հերթերը՝ ոստիկանության պետի հրամանով առաջիկա մի քանի շաբաթ օրերին, մասնավորապես՝ հուլիսի 30-ին, օգոստոսի 6-ին, 13-ին, 20-ին ու 27-ին անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9-ից 18-ը։

Այդ մասին հայտնում են ոստիկանությունից՝ նշելով, որ, բացի այդ, նշված ծառայություններում քաղաքացիների սպասարկումն իրականացվում է առանց ընդմիջման՝ հերթափոխով՝ աշխատանքները պատշաճ կազմակերպելու և դիմումատուներին որակյալ ծառայություններ մատուցելու համար։

Лента

Рекомендуем посмотреть