Գյումրիում և Արթիկում սուբվենցիոն ծրագրերով բազմաբնակարանների գույքը կնորոգվի - RadioVan.fm

Онлайн

Գյումրիում և Արթիկում սուբվենցիոն ծրագրերով բազմաբնակարանների գույքը կնորոգվի

2022-07-29 16:32 , Политика, 1237

Գյումրիում և Արթիկում սուբվենցիոն ծրագրերով բազմաբնակարանների գույքը կնորոգվի

Շիրակի մարզի Գյումրի և Արթիկ համայնքներում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում՝ էներգախնայող միջոցառումների կիրառման աշխատանքներ։ Ծրագրերի ընդհանուր արժեքը 922․3 մլն դրամ է, գումարի 45 % կհամաֆինանսավորի կառավարությունը։

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ ծրագրից օգտվելուէ 1400 բնակիչ, կառուցվող մակերեսը՝ 19175 քմ։

«Իրականացվելու է Գյումրի քաղաքի թվով 3 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացում (Մուշ 2 թաղ.7-1 շենք, Ե.Չարենց 7Ա շենք, Պ.Սևակ 1 շենք) և Արթիկ բնակավայրի թվով 6 բազմաբնակարան շենքերի տանիքների (Աբովյան 20 շենք, Աբովյան 21շենք, Իսահակյան 19 շենք, Լմբատ 2 թաղ. 36 շենք, Տոնականյան 24 շենք, Տոնականյան 33 շենք) վերանորոգում»,-մանրամասնում են մարզպետարանից։

Лента

Рекомендуем посмотреть