Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով վաղվանից՝ հուլիսի 30-ից, երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոց-Կոմիտասի պողոտա հատվածում:
Երևանի քաղաքապետարանից մանրամասնում են, որ Դավթաշենի կամրջից եկող ու Կոմիտասի պողոտային հատվող նախկին 3 երթևեկելի գոտու փոխարեն (ձախ, ուղիղ, ուղիղ և աջ), ձախով դեպի Կոմիտասի պողոտա բարձրացող երթևեկելի ևս մեկ գոտի կավելանա (ձախ, ձախ, ուղիղ և աջ):
Այսպիսով՝ այդ հատվածում կգործի երթևեկելի 4 գոտի: