Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի երկրորդ նիստում հաստատվել է դրանց ցանկը - RadioVan.fm

Онлайн

Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի երկրորդ նիստում հաստատվել է դրանց ցանկը

2022-07-29 14:00 , Политика, 1260

Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի երկրորդ նիստում հաստատվել է դրանց ցանկը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի երկրորդ նիստը:

Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ, որպես Խորհրդի նախագահ, բարձր է գնահատել խորհրդի ձևավորումից հետո կարճ ժամանակահատվածում իրականացված փաստահավաք աշխատանքը և խորհրդի անդամների հետ քննարկել է առաջիկա աշխատանքների ուղղվածությանն ու ծավալներին առնչվող հարցեր:

«Քննարկվել են Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի միջոցառումների պլանի կատարման ընթացքը, հետազոտական և տեղեկատվական տարբեր միջոցառումների իրականացման հարցերը, հաստատվել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներում մնացած թանգարանների և ցուցասրահների հավաքածուների ցանկը»,-ասված է հաղորդագրությունում:

Նշեք՝ ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ 2021-ի հունվարին հրապարակած զեկոիյցի՝ 2020-ի աշնանը Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել մեծամասամբ հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ: Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել նաև 8 պետական թանգարաններ՝ 19311 ցուցանմուշներով, ինչպես նաև Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները:

Лента

Рекомендуем посмотреть