Հուլիսի 28-ին ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
«Նախարար Միրզոյանի կողմից ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան»,-ասված է հաղորդագրությունում։
Ընդգծենք՝ ի հեճուկս հայաստանյան իշխանությունների՝ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս անելիք չունի, քանի որ Ղարաբաղի հակամարտությունը լուծված է և Բաքուն «կկասեցնի» ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։