Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը, ռուս խաղաղապահներին տեղեկացվել է․ Արցախի ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը, ռուս խաղաղապահներին տեղեկացվել է․ Արցախի ՊՆ

2022-07-28 16:33 , Политика, 1047

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը, ռուս խաղաղապահներին տեղեկացվել է․ Արցախի ՊՆ

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) մարտական դիրքերի ուղղությամբ։

Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության (ԱՀ) պաշտպանության նախարարությունը (ՊՆ)։

«Հայկական կողմից տուժածներ չկան։ Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը»,-ասված է հաղորդագրությունում։

Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ ադրբեջանական կրակահերթերի մասին այսօր ավելի վաղ հայտնել էր Արցախի ոստիկանությունը՝ նշելով, որ 11։45-ի սահմաններում հակառակորդը մոտ 20 րոպե ինտենսիվ կրակ է վարել։

Лента

Рекомендуем посмотреть