«Բանվորի արձան»-ի վերականգնման և տեղակայման վերաբերյալ հանրային լսումներ կկազմակերպվեն - RadioVan.fm

Онлайн

«Բանվորի արձան»-ի վերականգնման և տեղակայման վերաբերյալ հանրային լսումներ կկազմակերպվեն

2022-07-27 17:43 , Политика, 1621

«Բանվորի արձան»-ի վերականգնման և տեղակայման վերաբերյալ հանրային լսումներ կկազմակերպվեն

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում՝ մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման վերաբերյալ:

Քննարկմանը, որին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության, Ֆինանսների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Նկարիչների միության, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, վարչապետի աշխատակազմի ղեկավարին պատասխանատուները ներկայացրել են հայկական մոնումենտալ արձանագործության նշանակալի ստեղծագործությունների շարքին դասվող և առավելապես «Բանվորի արձան» անվանումով հայտնի քանդակի վերականգնման, տեղակայման հնարավոր տարբերակներն ու հարակից այլ հարցեր:

Կառավարությունից փոխանցում են, որ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է քանդակի վերականգնման և տեղակայման վերաբերյալ հանրային լսումներ կազմակերպել՝ ներգրավելով բոլոր թիրախային խմբերին և ամփոփելով բոլոր շահագրգիռ կողմերի ու մասնագետների կարծիքներն ու գաղափարները՝ ներակայացնել առաջարկություններ հետագա քայլերի և գործողությունների վերաբերյալ:

1982 թվականին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում բացված ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» 11 մետրանոց թուջե հուշարձանը, որը ներկայացրել է դեպի Արևմտյան Հայաստան քայլող հայ աշխատավորի կերպարը, ապամոնտաժվել և մասնատվել է 1997 թվականին։

Лента

Рекомендуем посмотреть