Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այդ մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ)՝ հավելելով, որ Աբդուլա Շահիդը նաև շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում։