Այրվածքներ ստացած ժամկետային զինծառայող Պողոսյանը մահացել է - RadioVan.fm

Онлайн

Այրվածքներ ստացած ժամկետային զինծառայող Պողոսյանը մահացել է

2022-07-26 22:05 , Общество, 934

Այրվածքներ ստացած ժամկետային զինծառայող Պողոսյանը մահացել է

Հուլիսի 26-ին, չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, մահացել է հուլիսի 17-ին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը:

Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից (ՊՆ)։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Պալյան Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ հուլիսի 25-ին պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Նշվել էր, որ նույն օրը զինծառայողը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

«Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր»,-ասված էր հաղորդագրությունում։

Զինծառայողը այրվածքները ստացել էր վագոն-տնակում վառարանի կայծից առաջացած հրդեհը մարելիս։

Лента

Рекомендуем посмотреть