Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից այսօր հայտնել էին, որ մեքենայավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։
Հաղորդվել էր, որ բոլոր կայարանների դռները փակ են, մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է մեքենավարների հետ՝ ակնկալելով, որ նրանք րոպե առաջ կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների բնականոն կատարմանը։
Ավելի ուշ հաղորդվեց, որ Մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում՝ ժամը 09:30-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։