Թուրքիայից Հայաստան եկած 2 քաղաքացու մոտ հայտնաբերվել են չգրացված օնկոլոգիական դեղեր․ ՊԵԿ-ում նյութեր են նախապատրաստվել - RadioVan.fm

Онлайн

Թուրքիայից Հայաստան եկած 2 քաղաքացու մոտ հայտնաբերվել են չգրացված օնկոլոգիական դեղեր․ ՊԵԿ-ում նյութեր են նախապատրաստվել

2022-07-26 17:05 , Право, 1199

Թուրքիայից Հայաստան եկած 2 քաղաքացու մոտ հայտնաբերվել են չգրացված օնկոլոգիական դեղեր․ ՊԵԿ-ում նյութեր են նախապատրաստվել

Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնում են, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը չգրանցված դեղերի և դեղագործական արտադրանքի՝ Հայաստանիսահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Այդ համատեքստում «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում հայտնաբերվել և կանխվել են ՀՀ-ում չգրանցված տարբեր տեսակի դեղամիջոցների անօրինական ներմուծումը:

«ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները մաքսային հսկողություն են իրականացրել Թուրքիայից Հայաստան ժամանած ՀՀ երկու քաղաքացիներինկատմամբ։ Իրականացված հսկողության արդյունքում՝ վերջիններիս պատկանող ուղեբեռներում, հայտնաբերվել են լատինատառ գրառումներով տարբեր տեսակի չգրանցված դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր, իսկ վերոնշյալ քաղաքացիների անձնական զննման արդյունքում բաճկոնների ներքին գրպաններից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցվածօնկոլոգիական դեղեր:

Նշված դեպքերով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ և 203-րդ հոդվածների իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք փոխանցվել ենՊԵԿ իրավաբանական վարչություն»,-ասված է հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть