Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Չեխիա։
Արտգործնախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ նախարար Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։
Քննարկվել են հայ-չեխական, ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
Հայտնել էինք, որ տարածաշրջանային կայունության, հայ-չեխական կապերի ընդլայնման օրակարգով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր կմեկնի Պրահա։