Տարեկան 20 հազար եվրո կրթաթոշակ և նույնքան էլ կեցության ծախս կանանց՝ արտերկրյա բուհերում միջուկային ոլորտում մասնագիտանալու համար - RadioVan.fm

Онлайн

Տարեկան 20 հազար եվրո կրթաթոշակ և նույնքան էլ կեցության ծախս կանանց՝ արտերկրյա բուհերում միջուկային ոլորտում մասնագիտանալու համար

2022-07-26 16:20 , Образование, 1388

Տարեկան 20 հազար եվրո կրթաթոշակ և նույնքան էլ կեցության ծախս կանանց՝ արտերկրյա բուհերում միջուկային ոլորտում մասնագիտանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ մեկնարկել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի շրջանակում տրամադրվող կրթաթոշակների այս տարվա մրցույթը:

Ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ կանանց՝ մասնագիտանալու միջուկային գիտության և տեխնոլոգիայի ոլորտում:

Ծրագրի շրջանակում տարեկան ընտրված 150 կին դիմորդի տրամադրվելու է մինչև 20.000 եվրո կրթաթոշակ՝ աշխարհի տարբեր բուհերում միջուկային ոլորտի մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար, ինչպես նաև տարեկան մինչև 20.000 եվրո՝ կեցության ծախսերի համար։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի սեպտեմբերի 30-ն է։ Ուսանողները կարող են դիմել 2022/23 և 2023/24 ուսումնական տարիների համար:

Հայտ ներկայացնելու մանրամասներին, ինչպես նաև կրթաթոշակային ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

MSCFP-ն իր գործարկումից ի վեր՝ երկու տարվա ընթացքում, արդեն աջակցել է 210 կին ուսանողների՝ 93 անդամ պետություններից, որոնք սովորում են աշխարհի 53 երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Лента

Рекомендуем посмотреть