Եվրամիության պաշտոնյան Մեծամորի ատոմակայանի փակումը հրատապ է համարում - RadioVan.fm

Онлайн

Եվրամիության պաշտոնյան Մեծամորի ատոմակայանի փակումը հրատապ է համարում

2018-01-30 13:09 , Экономика, финансы, 2425

Եվրամիության պաշտոնյան Մեծամորի ատոմակայանի փակումը հրատապ է համարում

«Պետք է հնարավորինս շուտ փակվի ատոմակայանը, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին»,-այդ մասին այսօր Երևանում մեկնարկած էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել էԵվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը:

Նա միաժամանակ նշել է, որ հասկանում են Հայաստանի համար էներգետիկ անվտանգության կարևորությունը ու դա պետք է հաշվի առնել։

«Ներկայումս Հայաստանի հետ ԵՄ-ն աշխատում է ատոմակայանի անվտանգության բարելավման ուղղությամբ»,-ասել է Դիրկ Լորենցը՝ ընդգծելով, որ Ֆուկուսիմայի ողբերգական դեպքից հետո ԵՄ-ում գտնվող ատոմակայանների սթրես-թեսթեր են անցկացվել: Այդպիսին նաև Հայաստանն է իրականացրել: Երամիության պաշտոնյան կարևորելով դրանց արդյունքների կյանքի կոչումը՝ հավելել է, որ կարվի հնարավորը Մեծամորի ատոմակայանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար:

Лента

Рекомендуем посмотреть