Հուլիսի 26-ին Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ Միրզոյանը հանդիպումներ կունենա Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի և Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ:
Այցի շրջանակում կքննարկվեն հայ-չեխական կապերի ընդլայնմանը, ժողովրդավարության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:
Արարատ Միրզոյանի և Յան Լիպավսկիի հանդիպմանը կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը։