Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի նոր մոտեցմամբ. կտրվեն գեղարվեստական ինքնատիպ լուծումներ:
Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ՄԱԿ-ի գործընկերների հետ այժմ քննարկվում են մի շարք նմուշներ, որոնք կփորձարկվեն հենց շենքի վրա:
Ծրագրով կարդիականացվի նաև Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունը: