Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու օրակարգով ԱԺ խորհրդի նիստը չի կայացել - RadioVan.fm

Онлайн

Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու օրակարգով ԱԺ խորհրդի նիստը չի կայացել

2022-07-22 20:05 , Политика, 971

Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու օրակարգով ԱԺ խորհրդի նիստը չի կայացել

«ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու մասով Սահմանադրական դատարան դիմելու մասին» հարցով Հայաստանի Ազգային ժողովի (ԱԺ) խորհրդի` հուլիսի 22-ի արտահերթ նիստում ժամը 10:30-ին համապատասխան թվով խորհրդի անդամներ չեն գրանցվել:

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ եւ ԱԺ խորհրդի աշխատակարգի 6-րդ մասերի համաձայն, եթե խորհրդի գրանցված անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով խորհրդի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ:

Մինչեւ ժամը 12:30-ը քվորում չի ապահովվել. ԱԺ խորհրդի արտահերթ նիստը համարվել է չկայացած:

Հիշեցնենք՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցի քննարկումը խորհրդարանը հուլիսի 15-ին հետաձգել էր 1 շաբաթով։

Лента

Рекомендуем посмотреть