Արագածոտնի մարզպետարանից հայտնում են, որ լուրը, թե Արագածավան գյուղ, որը, նշենք, սահմանակից է Թուրքիային, զինված թուրքեր են մտել ու հովիվների գերեվարել, չի համապատասխանում իրականությանը։
«Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որևէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել։ Լրատվամիջոցներին կոչ ենք անում առանց տեղեկատվությունը պաշտոնապես ճշգրտելու չհրապարակել իրականությանը չհամապատասխանող լուրեր, առավել ևս, երբ դրանք վերաբերում են մեր հայրենակիցների անվտանգությանը»,-ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրությունում։