Արցախը ծանր վիրավոր է, կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ. ԱԳ նախարար - RadioVan.fm

Онлайн

Արցախը ծանր վիրավոր է, կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ. ԱԳ նախարար

2022-07-22 15:29 , Политика, 843

Արցախը ծանր վիրավոր է, կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ. ԱԳ նախարար

«Արցախը ծանր վիրավոր է, և նրա «ապաքինումը» գերխնդիր է համայն հայության համար»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ Արցախի ճակատագրից է կախված ողջ հայ ժողովրդի ապագան:

«Արցախը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ, բայց չնայած բոլոր վտանգներին ու դժվարություններին, կան բոլոր հնարավորությունները երկիրը փրկելու և նրա ապահով ապագան ապահովելու համար։ Սա պահանջում է հայրենասիրական և պրոֆեսիոնալ մոտեցում ոչ միայն աշխատանքի, այլ ընդհանրապես կյանքի նկատմամբ»,-եզրափակել է գրառումը Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Лента

Рекомендуем посмотреть