Պրոդյուսեր Գրիգորյանին կալանավորելու որոշումը կայացրած դատավորը Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել - RadioVan.fm

Онлайн

Պրոդյուսեր Գրիգորյանին կալանավորելու որոշումը կայացրած դատավորը Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

2022-07-21 15:49 , Право, 997

Պրոդյուսեր Գրիգորյանին կալանավորելու որոշումը կայացրած դատավորը Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

Երևան ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այսօր՝ հուլիսի 21-ին, Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել:

«Միությանն անդամակցությունը դադարեցնելու պատճառների վարաբերյալ դիմում ոչինչ չի նշվում»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց Դատավորների միության մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը:

Նշենք՝ Արուսյակ Ալեքսանյանը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրած դատավորն է եղել: Գրիգորյանը, հիշեցնենք, հանկարծամահ է եղել հուլիսի 15-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատական լսումների ժամանակ։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ էր համարել նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում առողջության պահպանման իրավունքը չերաշխավորելը՝ հայտարարելով, որ Արմեն Գրիգորյանի մահվան մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում հետևողական կլինի։

Հիշեցնենք՝ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվհարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով մայիսին ձերբակալվել, ապա կալանավորվել էր:

Лента

Рекомендуем посмотреть