Ռադիո Վանի այսօրվա հյուրերն են՝ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Մերի Դավթյանը (ծրագրի ղեկավար) և Սոնա Հայրապետյանը (իրավաբան)։
««Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը տարաբնույթ ծառայություններ է տրամադրում տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, տեղահանվածներին, փախստականներին։
Կազմակերպությունը REACT ծրագրի շրջանակներում սոցիալական աշխատանքի եւ դեպքի վարման, սոցիալ-հոգեբանական, իրավաբանական ծառայություններ է տրամադրում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց Շիրակի, Լոռու եւ Արմավիրի մարզերում․․․ Ծառայություններն անվճար են, եւ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից»,- տեղահանված անձանց համար առկա ծառայությունների հիմնական ուղղությունները ներկայացրեցին մեր հյուրերը։
Զրույցի մանրամասները՝ մեր տեսանյութում։