Խաղաղ բնակիչների դեմ վայրագությունների, սպանված հայ զինվորների և Բաքվում շղթայված գերիների պուրակի փաստերով Թաթոյանը զեկույց և առաջարկներ է ներկայացրել ՄԱԿ - RadioVan.fm

Онлайн

Խաղաղ բնակիչների դեմ վայրագությունների, սպանված հայ զինվորների և Բաքվում շղթայված գերիների պուրակի փաստերով Թաթոյանը զեկույց և առաջարկներ է ներկայացրել ՄԱԿ

2022-07-20 17:25 , Политика, 853

Խաղաղ բնակիչների դեմ վայրագությունների, սպանված հայ զինվորների և Բաքվում շղթայված գերիների պուրակի փաստերով Թաթոյանը զեկույց և առաջարկներ է ներկայացրել ՄԱԿ

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե ուղարկել եմ այլընտրանքային զեկույց ադրբեջանական հայատյաց ու թշնամանքի քաղաքականության վերաբերյալ և ներկայացրել առաջարկներ, այդ թվում՝ կոնկրետ հարցերով քննություն իրականացնելու վերաբերյալ:

«ՄԱԿ-ի կոմիտեին ներկայացրած զեկույցն ապացուցում է, որ իրականում, տարիներով է վարվել հայատյացության և թշնամանքի քարոզի քաղաքականություն էթնիկ ու կրոնական հիմնական հենասյուներով` խորքային անհանդուրժողականությամբ:

Ադրբեջանի իշխանություններն իրենց պաշտոնական ելույթներով գեներացրել և շարունակում են գեներացնել ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ, հնչեցնում են սպառնալիքներ և վիրավորական ու թշնամանք բորբոքող արտահայտություններ:

Նրանց խոսքերն լայնորեն օգտագործվում են ադրբեջանական տարբեր պաշտոնյաների, հանրային գործիչների կողմից ու արժանանում են հանրային գովասանքի՝ թիրախում ունենալով նաև հայ երեխաների և կանանց:

Այս քաղաքականությունն է այն աղբյուրը, որ սնուցել ու խրախուսել է Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների վայրագություններն ու խոշտանգումները, խաղաղ բնակչության էթնիկ զտումներն արցախյան 2020թ. 44-օրյա, 2016թ. ապրիլյան պատերազմների ընթացքում` այդ պատերազմից առաջ ու հետո տարբեր զինված հարձակումներով ու հանցավոր արարքներով:

Զեկույցում տեղ են գտել նաև 44-օրյա պատերազմից հետո այս քաղաքականության նոր դրսևորումները, բերվել են օրինակներ: Օրինակ` սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակը Բաքվում, Ադրբեջանի կողմից հրապարակված «Ադրբեջան 2020» փոստային նամականիշները, որոնք ցուցադրում են, թե ինչպես է գործիքով քիմիական ախտահանման ենթարկվում Արցախը հայերից՝ բացահայտորեն այն ներկայացնելով որպես «կեղտ» և այլն:

Անգամ կրթական համակարգում է դրված հայատյացության և թշնամանքի քաղաքականությունը:

Զեկույցում տեղ են գտել Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակով իմ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներով հաստատված օբյեկտիվ և հավաստի ապացույցներն ու գնահատականները:

Դրանք մշտապես ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին և բարձրաստիճան պատվիրակություններին:

ՄԱԿ-ի կոմիտեին առաջարկել եմ`

1. Հետաքննել և բացահայտել Ադրբեջանի իշխանությունների, բարձրաստիճան պաշտոնյաների, մշակութային և այլ հասարակական գործիչների տարածած ռասայական ատելությունն ու թշնամանքը հայերի դեմ, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

2. Քննել էթնիկ ու կրոնական ատելության հիմքով ադրբեջանականհանցանքները, որոնք ադրբեջանական զինված ուժերի ծառայողները կատարել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների, 2016թ. ապրիլյան պատերազմի և ադրբեջանական մյուս զինված հարձակումների ժամանակ:

3. Դատապարտել և միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի հայատյաց և ռասայական խտրականության դեմ արդյունավետ կանխարգելման ուղղությամբ, այդ թվում՝ վերադարձնելով Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին»,-ասված է Արման Թաթոյանի տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть