Արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ) հայտնում են, որ ոստիկանության կինոլոգիական և սակրավորական խմբերի հետ միասին ավարտել են որոնողական աշխատանքները Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում․ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր՝ ժամը 12։57-ին էր ահազանգը ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել էին, ուղևորներն ու աշխատակազմը տարահանվել էին։