ՀՀ ճանապարհային ոստիկանությունը (ՃՈ) միջազգային վարորդական վկայական ստանալու վերաբերյալ պարզաբանում է տարածել՝ իրազեկելով, որ այն տրվում է ազգային վարորդական վկայականի հիման վրա, առանց քննությունների մասնակցելու, մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Այն ստանալու համար անձը ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանում է ներկայացնում
- անձը հաստատող փաստաթուղթ,
- մեկ գունավոր լուսանկար՝ 3x4 չափսի,
- վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12.000 ՀՀ դրամ),
- գործող ազգային վարորդական վկայական։
Միջազգային վարորդական վկայականը տրվում է երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը։