Միջատներ, չախտահանված պարագաներ ու բեռնարկղեր․ Երևանում հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել - RadioVan.fm

Онлайн

Միջատներ, չախտահանված պարագաներ ու բեռնարկղեր․ Երևանում հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել

2022-07-19 15:16 , Общество, 1021

Միջատներ, չախտահանված պարագաներ ու բեռնարկղեր․ Երևանում հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից (ՍԱՏՄ) հայտնում են, որ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքում գործող անհատ ձեռնարկատեր ԱննաԲեգլարյանին պատկանող հացաբուլկեղենի (խաչապուրու, կարկանդակի և հոթ դոգի) արտադրությունում:

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ արտադրամասը ապահովված չի եղել առանձին կենցաղային տարածքով, արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման, չեն ախտահանվել, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների, միջատների մուտքը արտադրամասի տարածք կանխելու համար:

Կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:

Лента

Рекомендуем посмотреть