Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման նախաձեռնողներից Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ, պայմանավորված եղանակային պայմաններով, հուլիսի 21-ին նախատեսված հանրահավաքի օրը և ժամը փոխում են։
«Սիրելի հայրենակիցներ,
Մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը:
Մենք քննարկել ենք այդ առաջարկը և որոշել հանրահավաքը տեղափոխել հաջորդ ուրբաթ՝ հուլիսի 29-ին:
Միևնույն ժամանակ շարունակում ենք շարժման ընդլայմանն ուղղված կազմակերպական աշխատանքները և ուշադիր հետևումքաղաքական բոլոր զարգացումներին։ Եթե շտապ հավաքվելու անհրաժեշտություն լինի, անմիջապես կտեղեկացնենք։
Հանդիպում ենք հուլիսի 29-ին` ուբաթ օրը, ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում։
Աստծով, ոգով, մինչև վե՛րջ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաղաթելյանը։