Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան։
Արտգործնախարարության մամուլի խոսնակի հաղորդմամբ՝ տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 19-ին պաշտոնական այցով Լեհաստան մեկնող ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա ոչ միայն լեհ գործընկերոջ, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ևս: