«Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է»․ ՀՀ ՄԻՊ-ը Արմեն Գրիգորյանի մահվան մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում հետևողական կլինի - RadioVan.fm

Онлайн

«Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է»․ ՀՀ ՄԻՊ-ը Արմեն Գրիգորյանի մահվան մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում հետևողական կլինի

2022-07-15 17:54 , Право, 1195

«Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է»․ ՀՀ ՄԻՊ-ը Արմեն Գրիգորյանի մահվան մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում հետևողական կլինի

Անդրադառնալով այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ կալանքի տակ գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է համարել նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում առողջության պահպանման իրավունքը չերաշխավորելը, նաև այն, որ պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները։ Այդ ամենը, ըստ Պաշտպանի, հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։

«Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։ Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում։

Ցավակցությունս եմ հայտնում պարոն Գրիգորյանի ընտանիքին և ընկերներին»,-ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրառման մեջ։

Лента

Рекомендуем посмотреть