ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հայանպաստ 4 հավելված է ներառել հատկացումների ակտում - RadioVan.fm

Онлайн

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հայանպաստ 4 հավելված է ներառել հատկացումների ակտում

2022-07-15 17:13 , Политика, 894

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հայանպաստ 4 հավելված է ներառել հատկացումների ակտում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախորդ երկու օրերին՝ չորեքշաբթի և հինգշաբթի տեղի ունեցած լիագումար նիստերի ընթացքում ընդունել է 2023 ֆիսկալ տարվա Ազգային անվտանգության հատկացումների ակտում չորս հայամետ լրացումներ՝ ի շնորհիվ ԱՄՆ-ում հայ լոբբիստների մեծ աշխատանքի։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը գրում է.

«1) Համար 121 լրացումը, որն ընդունվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հուլիսի 13-ին, առաջադրվել էր դեմոկրատ կոնգրեսմեններ Թոնի Քարդենասի և Բրեդ Շերմանի կողմից։ Լրացումով ԱՄՆ Պետդեպարտամենտից և ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտից պահանջվում է ներկայացնել զեկույց, որտեղ մանրամասն կներկայացվի Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից օգտագործված թուրքական ԱԹՍ-ներում ամերիկյան արտադրության մասերի օգտագործումը, Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինատեսակներիկիրառումը Արցախի դեմ, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարազգի ահաբեկիչների հավաքագրումը 2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ։

2) Համար 611 լրացումը, որն ընդունվեց հուլիսի 14-ին, առաջադրվել էր ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսմեն Ադամ Շիֆֆի կողմից։ Այս լրացումով Ներկայացուցիչների պալատը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին։

3) Համար 337 լրացումը՝ ներկայացված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի նախագահ Ջեքի Սփիերի կողմից, ընդունվել է հուլիսի 14-ին։ Այս լրացումով նախատեսվում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի հետ համագործակցելով պետք է

ա) փաստաթղթավորի Պետդեպարտամենտի կողմից Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի շրջանցման բոլոր պահանջների դիտարկման մանրամասները,

բ) զեկուցի այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող ռազմական օգնությունը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը,

գ) գնահատի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուժի կիրառումը կամ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը 2020թ. նոյեմբերի 11-ից մինչև սույն ակտի ուժի մեջ մտնելը։

4) Համար 399 լրացումը՝ ներկայացվածդեմոկրատ կոնգրեսմեններ Ֆրենկ Փալոնի, Քրիս Փափասի և հանրապետական Գաս Բիլիրակիսի կողմից, ևս ընդունվել է հուլիսի 14-ին։ Լրացմամբ նախատեսվում է սահմանափակել Թուրքիային F-16-երի կամ F-16-երի մոդերնիզացման սարքերի վաճառքն ու տրամադրումը»։

https://www.youtube.com/watch?v=VqoSwFxRSP0

https://www.youtube.com/watch?v=mseB99rNzDw

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբն էլ, անդրադառնալով հայանպաստ չորս բանաձևերի վավերացմանը, այն խոշոր հաղթանակ է որակել։

Հայ Դատի Հանձնախմբի ատենապետ Ռաֆֆի Համբարյանը շնորհակալություն է հայտնել կոնկրեսականներին և համակիրներին, որոնք իրականացրել են այս մեծ հաղթանակը։

Лента

Рекомендуем посмотреть