Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով․ Սիմոնյանը՝ Սերբիայի դեսպանին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով․ Սիմոնյանը՝ Սերբիայի դեսպանին

2022-07-14 16:15 , Политика, 878

Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով․ Սիմոնյանը՝ Սերբիայի դեսպանին

Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով: Այդ մասին այսօր ասել է Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչի ընդունելությանը։

ԱԺ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են հայ-սերբական բազմոլորտ համագործակցության զարգացման հեռանկարները, Ալեն Սիմոնյանը Երևանում մշտական դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը հայ-սերբական հարաբերությունների զարգացման և համագործակցության լավագույն խթանն է համարել՝ առանձնացնելով նաև բարեկամական խմբերի ակտիվ շփումները ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, ՍԾՏՀ-ի շրջանակներում:

ՀՀ ԱԺ նախագահն այսօր ընդունել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությանը: Խորհրադարանից հայտնում են, որ հանդիպմանը, Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների քննարկմանը զուգահեռ, անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տևական խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող, 44-օրյա պատերազմին հաջորդող մարդասիրական խնդիրներին վերաբերող հարցերին։

Лента

Рекомендуем посмотреть