Հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող մասնագիտական խմբերի ստեղծագործական ներուժի համախմբման, ստեղծագործական բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունն (ԿԳՄՍՆ) առաջարկում է միավորել «Հայաստանի պարի պետական անսամբլ»-ը, «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ»-ը, «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ»-ը և ստեղծել նոր՝ «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)։
Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմ կընդգրկվեն նաև ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող ևս 3 ստեղծագործական խմբեր, որոնք այժմ գործում են «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի համակարգմամբ. դրանք են՝ «Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը», «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթը» և Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միաձուլման արդյունքում հնարավոր կլինի մեկտեղել և կենտրոնացնել ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսները:
Ըստ այդմ՝ գերազանցապես կրկնվող վարչական հաստիքների կրճատման շնորհիվ հնարավորություն կընձեռվի առավել հավասարակշռված քաղաքականություն վարել կազմակերպության եկամտային հատվածի մեծացման ու աշխատանքի դիմաց կատարվող վարձատրության մասով։ Պրոֆեսիոնալ կադրերի ընդգրկմամբնախատեսվում է էապես բարձրացնել նշյալ կոլեկտիվների հանրային ճանաչելիության մակարդակը, ընդլայնել արտաբյուջետային միջոցները և նվազեցնել կախվածությունը պետական բյուջեից:
Նախաձեռնությաննպատակն է նաև էապես բարձրացնել ժողովրդական երաժշտության և պարի հանրային վարկանիշը: