«Թուրքիայի հայ համայնքը պատրաստ է ներդրում ունենալ այս պատմական շրջադարձային փուլում»․ Շիրինօղլին՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին - RadioVan.fm

Онлайн

«Թուրքիայի հայ համայնքը պատրաստ է ներդրում ունենալ այս պատմական շրջադարձային փուլում»․ Շիրինօղլին՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին

2022-07-13 15:37 , Политика, 867

«Թուրքիայի հայ համայնքը պատրաստ է ներդրում ունենալ այս պատմական շրջադարձային փուլում»․ Շիրինօղլին՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հեռախոսազրույցը մեծ մեծ գոհունակությամբ ու ուրախությամբ է ընդունվել Թուրքիայի հայկական համայնքում։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի հայկականհիմնադրամների միության նախագահ ու «ՍուրբՓրկիչ հայկական հիվանդանոց» հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն։

«Հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը մեծ նշանակություն ունի անցյալի վերքերը բուժելու, նախապաշարմունքների հաղթահարման և ընդհանուր ապագայի ճանապարհին նոր մթնոլորտ ստեղծելու առումով»,-թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Շիրինօղլուն՝ նշելով, որ այդ քայլերը առաջին իսկ օրվանից հիմք են դրել Թուրքիայի հայ համայնքի բոլոր հատվածների աջակցության ու ոգևորության։

«Գործընթացը, որը հասել է ներկա փուլին պարոն Էրդողանի և պարոն Փաշինյանի վճռականության շնորհիվ, նպաստելու է, որ մենք քայլ առ քայլ ականատեսը լինենք նոր ձեռքբերումների և համագործակցության հնարավորությունների»,-ասել է Թուրքիայի հայկականհիմնադրամների միության նախագահը՝ ընդգծելով, որ երկու առաջնորդների միջև առաջին անմիջական շփումը կարող է նոր հորիզոններ բացել երկու հարևան երկրների համար։

«Ներկա դժվար փուլումմենք կոչ ենք անումերկու կողմերի խոհեմ ուժերին, որոնք հավատում են խաղաղությանը և բարեկամությանը, ընդունել և աջակցել պարոն Էրդողանի և պարոն Փաշինյանի տեսլականին։ Թուրքիայի հայ համայնքը ևս պատրաստ է իր ներդրումն ունենալ՝ գիտակցելով իր պատասխանատվությունը այս պատմական շրջադարձային փուլում»,-Շիրինօղլիի հայտարարությունն է փոխանցում «Անադոլու» գործակալությունը։

Հիշեցնենք՝ 2 օր առաջ՝ հուլիսի 11-ին, առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները։

Փաշինյանն ու Էրդողանը շնորհավորել են միմյանց Կուրբան Բայրամի և Վարդավառի կապակցությամբ: Պաշտոնական հաղորդագրությունում նշվել էր, որ կողմերը խոսել են հայ-թուրքական կարգավորման մասին՝ հույս հայտնելով, որ արագ կյանքի կկոչվեն հատուկ բանագնացների վերջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները, այն է՝ հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, ու հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։

Лента

Рекомендуем посмотреть