Հաշվի առնելով վերջին շրջանում ինքնագլորների պատճառով արձանագրված դեպքերը, Երևանի Մաշտոցի 15/5 հասցեում գտնվող «Սիզընս» այգում կարգելվի այգու տարածքում դրանց օգտագործումը։
«Մեր այգու փոքրիկ այցելուների անվտանգ ու հաճելի ժամանցն ապահովելը մեզ համար առաջնային է և ամենակարևորը։
Հուսանք շատ մոտ ապագայում մեր քաղաքում ևս ինքնագլորների համար կլինեն առանձնացված ուղիներ կամ արահետներ, ինչի շնորհիվ այս փոխադրամիջոցով երթևեկությունը կլինի ապահով և անվտանգ»,-ասված է «Սիզընս» այգու ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված գրառման մեջ։
Նշենք՝ ինքագլորի «վթարի» դեպքերի մասին վերջին շրջանում ահազանգում են քաղաքացիները՝ ֆեյսբուքյան գրառումներով ուշադրություն հրավիրելով խնդրի վրա։ Հուլիսի 7-ին նման դեպքի մասին բարձրաձայնել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, որի հրապարակումից երևում էր, որ Երևանի փողոցներով ինքնագլորով ընթացող քաղաքացին վթարի է ենթարկել ծնողի հետ քայլող երեխային։