Երկարատև ծափահարություններով Տոկիոյի հայտնի համերգասրահում հնչել են Խաչատրյանի ստեղծագործությունները և Կոմիտասի «Կռունկ»-ը - RadioVan.fm

Онлайн

Երկարատև ծափահարություններով Տոկիոյի հայտնի համերգասրահում հնչել են Խաչատրյանի ստեղծագործությունները և Կոմիտասի «Կռունկ»-ը

2022-07-13 13:45 , Культура, Шоу бизнес, 864

Երկարատև ծափահարություններով Տոկիոյի հայտնի համերգասրահում հնչել են Խաչատրյանի ստեղծագործությունները և Կոմիտասի «Կռունկ»-ը

Տոկիոյի հայտնի համերգասրահներից մեկում՝ «Suntory Hall»-ում, Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համերգաշարի երրորդ և եզրափակիչ համերգում նախօրեին հնչել են Արամ Խաչատրյանի ստեղծագործություններն ու Կոմիտասի «Կռունկ»-ը։

Համերգը կազմակերպվել է Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի և 2021թ. Հայաստանում Ա. Խաչատրյանի անվան երաժշտական մրցույթում հաղթած ճապոնացի դիրիժոր Դաիչի Դեգուչիի նախաձեռնությամբ։

Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ համերգային ծրագիրը կազմված է եղել Արամ Խաչատրյանի ջութակի (Violin Concerto in D minor) և սիմֆոնիկ (Symphony No. 2 in E minor “The Bell”) կոնցերտից, ինչպես նաև Գայանե բալետից որոշ հատվածներից, այդ թվում նաև «Սուսերով պարի» կատարմամբ:

Մինչ այդ՝ հուլիսի 7-ին և 10-ին, նվագախումբը համերգներ էր տվել նաև Տոկիոյի մյուս հայտնի համերգասրահներում՝ «Tokyo Opera City Concert Hall» և «Bunkamura Orchard Hall»:

Համերգների համար հատուկ տպված գրքույկներում ճապոներենով ներկայացված է եղել տեղեկատվություն ոչ միայն Արամ Խաչատրյանի և վերջինիս երաժշտական ժառանգության, այլ նաև Հայաստանի մասին ընդհանուր տեղեկություններ:

«Կատարումները ջերմորեն են ընդունվել ճապոնացի հանդիսատեսների կողմից և արժանացել երկարատև ծափահարությունների: Շատ ջերմ է ընդունվել ջութակի կոնցերտի կատարումը ջութակահարուհի Մայու Կիշիմայի կատարմամբ, ով ծափահարություններից հետո կատարել է նաև Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը»,-ասված է հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть